Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Լյուդա Բալյան անհատ ձեռնարկատիրոջ՝ ք․ Ճամբարակ, Գարեգին Նժդեհ 202 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «S. aureus», «կաթի սեր» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱՆՄՔ», «ԱՑԽՄ», «S. aureus», ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր Լոռի» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին