ՌԴ-ից Հայաստան գազամատակարարումն իրականացվում է բնականոն ռեժիմով. «Գազպրոմ Արմենիա»

ՌԴ-ից Հայաստան գազամատակարարումն իրականացվում է բնականոն ռեժիմով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանի գազամատակարարումը։

«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումներն իրականացվում են սովորական ռեժիմով», – հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից: