Մեկը մյուսի հետևից սադրելով, Նիկոլ հայադավը և իր ոհամակից ոմանք սպասում են, թե երբ Ռուսաստանն ինքը կհանի իր ռազմաբազան Հայաստանից ու երկիրը կթողնի հայադավի ցեղակից թուրքերի քմահաճույքին (տեսանյութ)

Բացառված չէ, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո մի օր շուռ գա դեպի Հայաստան

 

«Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 26» վերտառությամբ երեկվա մեր հոդվածում գրելով, որ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) վարած քաղաքականության, նրանց որոշակի գործողությունների և անգործության, մեկը մյուսին հաջորդած սադրանքների արդյունքում Հայաստանն արդեն հաջորդ ամիս կարող է հեռացվել ՀԱՊԿ շարքերից, նշել էինք նաև, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը պատրաստվում են նույն կերպ վարվել նաև Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի պարագայում: Այդպիսով փորձելու են հասնել նրան, որ Մոսկվան ինքը հանի ռազմաբազան, որպեսզի դարձյալ փորձեն խուսափել դրա կանխատեսելի հետևանքների պատասխանատվությունից, ու պատասխանատվությունը գցեն Ռուսաստանի գրպանը:

Ահա Շիրակի ՔՊ-ական կամ նիկոլական մարզպետ Դավիթ Առուշանյանի հոկտեմբերի 17-ի լկտի, սադրիչ ու սկանդալային գրառումը «Facebook» սոցիալական ցանցի իր անձնական էջում: Ա՛յն մարզի ղեկավարի, որտեղ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան:

«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմքեր, մի քանի բարձրագոչ արտահայտություններ «Մեր Գյումրիի» մասին, և ահա հերթական քաղաքական ներկայացումը պատրաստ է։ Մնում է միայն լսարան գտնել։ Բայց այստեղ մի փոքր անհարմարություն կա՝ Գյումրին Ձեզ համար ինչ- որ մի «Ներքին Թաբոր» չէ, իսկ գյումրեցիները Ձեր «Իվանները» չեն։

Հ.Գ. մենք հյուրընկալ ժողովուրդ ենք, հյուրերի նկատմամբ մեր վերաբերմունքն ամենահարգալիցն է։ Բայց մի փորձեք ցատկել մեր գլխից վեր. նման բարձրությունից ընկնելը ցավալի է: Գաստրոլերներ, զգույշ եղեք»,- նշված է Առուշանյանի գրառման մեջ:

Շիրակի մարզպետն այսպիսով քննադատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Գյումրիում տեղի ունեցած միջոցառումը: Առուշանյանը գրելով, որ տեղի բնակիչները «Ձեր Իվանները չեն», ակնարկել է Գյումրու օրվա կապակցությամբ տեղի ունեցած տոնի կազմակերպիչների իբր ռուսամետ հայացքները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը «Իվանաների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի արտահայտությունը «Telegram»-ի իր ալիքում արդեն «համեմատել է գերմանացի նացիստների բառապաշարի հետ: Նման արտահայտությունները տարակուսանք են առաջացրել ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների մոտ։ Այնտեղ ուշադրություն են դարձրել, որ կտրուկ խոսքերի հեղինակը ղեկավարում է այն մարզը, որտեղ տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմաբազան և ծառայություն են իրականացնում սահմանապահները։

«Չէինք ցանկանա մտածել, որ այն պաշտոնյան, որը ղեկավարում է այն տարածաշրջանը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտությունները, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչն արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն»,- նշված է դեսպանատան արձագանքում:

Ռուսաստանի դեսպանատանը հատուկ ուշադրություն են դարձրել «Իվաններ» բառի օգտագործմանը։  Դիվանագետները հայտարարել են, որ տարակուսանքով են ընդունել այս ձևակերպումը, քանի որ այն, իրենց գնահատմամբ, ակամայից հիշեցնում է այն բառապաշարը, որն օգտագործել են գերմանացի նացիստները Հայրենական մեծ պատերազմի տարիներին: ՌԴ խորհրդարանի Դաշնային խորհրդի (վերին պալատի) կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովն արդեն պաշտոնապես ու միանգամայն իրավացիորեն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան:

Ավելի վաղ Life.ru-ն գրել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել քննարկել Գյումրիում գտնվող ռազմաբազայի ապագան։ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ընդգծել է, որ համապատասխան երկխոսությունն անհրաժեշտ է վարել՝ հաշվի առնելով գործող միջպետական համաձայնագրերը: Ուշադրություն է հրավիրելով հայկական որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնցում ռուս զինծառայողների ներկայությունը ներկայացված է որպես բռնազավթման տարր, Կալուգինը նման նյութերն անվանել է վարկաբեկման փորձ:

Նշենք նաև, որ ավելի վաղ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանից կվերցնի բոլոր «նվերները», եթե Երևանն Արևմուտքի հետ միասին «խաղա»:

Քանի որ հայկական կողմը չի արձագանքել Հայաստանում ՌԴ դեսպանատան վերոնշյալ հայտարարությանը, երեկ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին Առուշանյանի՝ «Իվանների» մասին խոսքերին: Մոսկվան Երևանից հստակ և համարժեք արձագանք է ակնկալում Շիրակի մարզպետի վերջին հայտարարության կապակցությամբ: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Բացի այդ, Զախարովան հիշեցրել է, որ հայ ժողովրդի շատ ականավոր ներկայացուցիչներ կրել են ռուսական անուններ:

«Այդպիսի բացահայտ լկտի, նեոնացիստական կարգախոսները չպետք է տեղ ունենան իրեն հարգող ցանկացած հասարակության մեջ, առավել ևս՝ հայկական, որն այդքան նրբանկատորեն է վերաբերվում ընդհանրապես պատմության հարցերին և սեփական պատմությանը,- դիվանագետի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ Նովոստի»-ն:- Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը»:

Սադրանքն արդեն արված է, հիմա հավանաբար նստել ու սպասում են իրենց կողմից ակնկալվող հիշյալ սադրանքի հետևանքներին, մասնավորապես՝ մեկը մյուսին հաջորդող այսպիսի սադրանքներով Ռուսաստանի համբերության բաժակը լցնելուն, որ մի օր Հայաստանից հանի իր ռազմաբազան ու Հայաստանը թողնի Նիկոլի ցեղակից թուրքերի քմահաճույքին:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ այստեղ