Ալիևը չի մասնակցի Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին՝ երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևի բացակայությունը պայմանավորված է «նախապես ծրագրված միջոցառումներով և աշխատանքային խիտ գրաֆիկով»։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահը Բաքվում պարգևատրելու է ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցներին։
Ալիևի հանձնարարությամբ՝ գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

