Պուտինը Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեման: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մտքերի փոխանակում է կատարվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի միջև հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունները և Ալեքսանդր Ստուբի և Յոնաս Գահր Ստյորեի՝ Ուիտկոֆի և Վ. Զելենսկու հետ Օսլոյում կայացած հանդիպումը,- նշվում է հաղորդագրությունում։
Զրույցը կայացել է ֆիննական և նորվեգական կողմերի խնդրանքով, հաստատել են Կրեմլում:
«Զրուցակիցները ողջունել են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների վերսկսման շուրջ ձեռք բերված համաձայնությունը, որոնք ուղղված են, մասնավորապես, մարտական գործողությունների լիակատար ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը գնահատել է Ուկրաինայի հակամարտության գոտու իրավիճակը՝ հիշեցնելով դրա նախապատճառների մասին: Նա նշել է, որ Ուկրաինայում արդար տևական խաղաղությունը հնարավոր է միայն ՌԴ-ի շահերի հաշվառմամբ:
Նախագահը մատնանշել է նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների դիմակայության քաղաքականությունը, որը ձգձգում է հակամարտությունը Ուկրաինայում:
Կողմերը քննարկել են անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում:

