Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի. Բաքվի հերթական ցնդաբանությունը

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության Բաքվի հարթակ»-ի շրջանակում կայացած «Խաղաղության լեզուն և պայքարը ապատեղեկատվության դեմ» հատուկ նիստի ընթացքում:

«Սակայն մենք մտադիր չենք ռևանշ վերցնել: Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններ հանդես բերել: Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները»»,- ասել է նախագահի օգնականը: