ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 2 ադրբեջանցի Մոսկվայի էներգետիկ օբյեկտի և ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ պլանավորելու կասկածանքով

Երկու ադրբեջանցի է կալանավորվել Մոսկվայի էներգետիկ օբյեկտի և ՀՕՊ համակարգի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումներ պլանավորելու համար:

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) «ահաբեկչական համայնքին մասնակցելու» հոդվածով քրեական գործ է հարուցել 1991 և 1998 թվականներին ծնված երկու տղամարդու նկատմամբ։

Քննության վարկածով՝ նրանք հարվածային FPV դրոնների միջոցով հարձակումներ են նախապատրաստել էներգետիկ օբյեկտի և Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության «առանցքային տարրերից մեկի» վրա։

ԱԴԾ-ն ձերբակալվածներին բնութագրել է որպես «ծնունդով Անդրկովկասից»՝ առանց նշելու նրանց քաղաքացիությունը։

Կասկածյալներն ադրբեջանցիներ են՝ 34-ամյա Սեյդաղ Չարկասովը և 28-ամյա Ռուսլան Բաբաևը։