Իրանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի՝ հիջաբով ուսանողների կրթությունը

Մինչ Թուրքիայի նախագահ Էրդողանն ազատում է իր խորհրդականին հիջաբի հարցով Բաքվի բարբարոսական վարչախմբին խիստ քննադատելու համար, Իրանն ավելի առաջ է գնում։
Իրանի առաջին փոխնախագահ Արեֆը «X» սոցցանցում երեկ գրել է այդ երկրի մի քանի նախարարություններին և Իսլամական Ազատ Համալսարանին այն կարգադրության մասին, ըստ որի՝ Իրանի պատկան մարմինները պետք է պատրաստ լինեն ապահովելու ադրբեջանցի այն աշակերտների և ուսանողների կրթությունը, որոնք դրա իրավունքից զրկվել են արհեստածին Ադրբեջանում հիջաբի արգելքի պատճառով։ 

Իրանագետ՝ Վարդան Ոսկանյան