Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով 24 մեղադրյալ կա

Ստեփանավանում այսօր ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 համակիրներ և ավագանու անդամի թեկնածուներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։ Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։