Թուրքիայի ածխահանքում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Թուրքիայի ածխահանքում մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է պետական TRT Haber հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանում գտնվող Գելիք մասնավոր ածխահանքում։
Հինգ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։

