Ուզում էի հասկանալ՝ ԱԺ-ում էսօր խոսող Միրզոյանը այս նույն ա՞նձն է, որ 44-օրյային հայրենասիրական ճառեր էր ձոնում
Պատմաբան, «Երկիր» կայքի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․ «Էսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյան անուն ազգանունով մի պաշտոնյա անձ էր խոսում, տարածում Նիկոլի իշխանության թեզերը (հասկացաք՝ թե ինչ թեզեր)։ Ուզում էի հասկանալ՝ այս նույն ա՞նձն է, ով 44-օրյային էսպիսի հայրենասիրական ճառեր էր ձոնում և ի լուր աշխարհի հայտարարում, որ «․․․․էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։
Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը։ ․․․․Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ»»։

