Հայաստան են հասել ֆլեքվի ցեղի 64 տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 – 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր» շրջանակում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ձեռք բերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։

