Պուտինը հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Հանդիպմանը ներկա է նաև նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Դոնալդ Թրամփի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ջարեդ Քուշները, հիվանդության պատճառով չի կարողացել մեկնել Սանկտ Պետերբուրգ։
Հիշեցնենք, որ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել Օսլոյից, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մասնակցել են նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ Հիվանդության պատճառով Քուշները բանակցություններին մասնակցել է առցանց։

