Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք՝ ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը դեմ է, երբ ասում են, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կանգնած է։

«Ասում եք՝ սահմանազատման պրոցես չունենք, ո՞վ է ասում չունենք՝ ունենք, առաջիկայում կտեսնեք»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության հետ անընկալելի երևույթ է։