Ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը. Միրզոյանը՝ TRIPP նախագծի շինարարության մեկնարկի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի բնակիչները հետաքրքրվում են TRIPP նախագծի գործարկման ժամկետներով, կոնկրետ՝ թե երբ կմեկնարկի շինարարական փուլը, TRIPP-ի բուն շինարարությունը:

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս պահին կան որոշակի կանխատեսումներ ու պատկերացումներ:

«Ահագին ժամանակ է, և հիմա էլ տրամադրված ենք այնպես արագ աշխատել, որ արդեն 2026-ի վերջում ինչ-որ աշխատանքներ սկսենք»։

«Դեռ սա իրատեսական է, բայց ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ընթանում են մաքրման և տեխնիկական գնահատման աշխատանքներ, ինչպես նաև իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ խոսքը ռելսերի տեղադրման մասին չէ: