«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասին

Աժ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․

«Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։

Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի որոշումներ են տրվել.

Գագիկ Ծառուկյանին

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Խնդրում եմ լրացնել քաղաքական կալանքների շարքը, որոնք չեմ արձանագրել։

Հ.Գ. Մասիս Մելքոնյանի որոշումներն ու Մանվել Շահվերդյանի քրեական գործերով « օրինական» որոշումներ չառաջարկել։ Դրանց դեռ կանդրադառնամ։ Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին…

Հ.Հ.Գ. սա սպառնալիք ու հատկապես՝ հոգեբանական ճնշում թող չդիտվի դատավորի նկատմամբ։ Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը…»։