Վերջին 9 ամիսներին Հայաստանն Ադրբեջանին մատակարարել է 96 000 դոլարի ապրանք

Ըստ ադրբեջանական մաքսային ծառայության տվյալների՝ 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանն Ադրբեջանին է մատակարարել 96 000 դոլար արժողությամբ ապրանքներ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Այդ ապրանքների կոնկրետ տեսակները չեն նշվում, թեև նշվում է, որ հայկական արտահանման հիմնական մասը հարևան երկիր իրականացվել է սեպտեմբերին։ Ի դեպ, մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշատակել էր ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանից ապրանքների ներմուծումն իրականացվել է անուղղակի ճանապարհով՝ ենթադրաբար Վրաստանի տարածքով։ Միաժամանակ, նույն 9 ամիսների ընթացքում Հայաստանը հարևան երկրից ձեռք է բերել 23,45 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ՝ հիմնականում նավթամթերք։ Արդյունքում՝ առևտրային հաշվեկշիռը Երևանի համար մնում է բացասական»,- գրում է լրատվամիջոցը։