Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, իսկ երեք անհետ կորածների որոնումները շարունակվում են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է Habertürk հեռուստաալիքը։

«Անհետ կորած Թուրգութ Դուրսունի մարմինը հայտնաբերվել է Էյուփսուլթան շրջանում գտնվող կամրջի տակ։ Եվս երեք մարդ դեռևս անհետ կորած է համարվում», – հաղորդել է լրատվամիջոցը։

Ակնկալվում է, որ Ստամբուլում հորդառատ անձրևները կշարունակվեն, իսկ հոկտեմբերի 17-ին տեղումներն առավել կուժեղանան։