Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը, հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը

«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,– ասուլիսի ժամանակ նշել է նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանքի տակ է օգոստոսի վերջից։