ԵՄ-ն օգնել է ՀՀ-ին դիմակայել օտարերկրյա միջամտությանը հունիսյան ընտրություններին ընդառաջ․ Կալլաս
Եվրամիությունը Հայաստանին հաջողությամբ օգնել է դիմակայել օտարերկրյա միջամտությանը հունիսյան ընտրություններին ընդառաջ․ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Կալասի խոսքով՝ ԵՄ-ն ընդլայնել է ապատեղեկատվության դեմ պայքարի վերապատրաստման ծրագրերն՝ ընդգրկելով 65 երկիր։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն անդրադարձել է նաև Վրաստանին՝ ընդգծելով, որ այս երկրում ժողովրդավարության հետընթացը խորանում է։
«Ավելի ու ավելի շատ ընդդիմադիր կուսակցություններ են կանգնում գործունեության արգելքի վտանգի առջև, իսկ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը խեղդում է քաղաքացիական հասարակությանը։ Վրաց ժողովուրդն ուզում է եվրոպական ապագա, սակայն «Վրացական երազանք» կուսակցությունն այն հետևողականորեն խլում է նրանից։ Մեր ներկայիս մոտեցումը բավարար ճնշում չի ստեղծում փոփոխության հասնելու համար և թույլ չի տալիս մեզ լիարժեք հետամուտ լինել Եվրոպայի ռազմավարական շահերին։ Այս թեմային կվերադառնանք հունվարին»,- հայտարարել է նա։

