Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին. Թրամփ

Ես չեմ հավատում, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են Իրանին. նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես տեսնում եմ արմատական ձախ հիմարների և խելագարների այնքան շատ մեկնաբանություններ, թե Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են «հրաշալի» Իրանի Իսլամական Հանրապետությանը: Եթե նույնիսկ օգնում են, ապա շատ ցածր մակարդակով, բայց ես չեմ հավատում, որ նրանք ընդհանրապես օգնում են: Նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու, և մենք կիմանայինք դրա մասին, ընդ որում՝ կիմանայինք շատ արագ»,- գրել է Թրամփը: