Հաստատվել է 2026 թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը։

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-26-ը՝

Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն»
Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա»
Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»
Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»
Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»

Քննական կենտրոնների ցանկը կհաստատվի և կհրապարակվի ավելի ուշ: