Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Իլոն Մասկի վրա՝ Starlink արբանյակային ինտերնետն անջատելու նպատակով, որից ուժգնորեն կախված է ուկրաինական բանակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական Politico պարբերականին: 

Նրա տվյալներով՝ դիզելի մատակարարումների շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունները համաձայնեցվել են ամենաանհարմար պահին Ուկրաինայի համար, որը պատրաստվում է ծանր ձմռան: Դա ստիպել է Վլադիմիր Զելենսկուն մտածել այն մասին, թե որքանով է իրեն թույլ տալիս դժգոհություն արտահայտել:

Ինչպես նշում է պարբերականը, եթե նա շարունակի դիմադրել, ապա Թրամփը կարող է Ուկրաինային կտրել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Մասկի վրա՝ Starlink արբանյակային ինտերնետն անջատելու նպատակով, որից ուժգնորեն կախված է ուկրաինական բանակը: