Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկում են մի շարք պոտենցիալ շահավետ նախագծեր. Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են մի շարք պոտենցիալ փոխշահավետ տնտեսական նախագծեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա խոսքով ՝ դիվանագետների խնդիրը խաղաղ գործընթացին անցնելու հնարավորություն գտնելն է։
«Դիվանագետների արվեստը հենց նրանում է, որ գտնեն ինչ-որ սողանցք, որը թույլ կտա դուրս գալ խաղաղ ճանապարհի վրա»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

