«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ի Վայքի թեկնածու՝ կասկածելի դիպլոմով և պետական միջոցները սեփական բիզնեսի համար ծառայեցնող Մխիթար Մաթևոսյանը (որն այս ու այն կողմ գլուխ է գովում, թե այնքան դուխավիկ է, որ իր դեմ որևէ մեկը չի առաջադրվել,- Հեղ.), պարզվում է` այդքան էլ նախաձելի վիճակում չէ։
Մասնավորապես, ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նրան և իր համար վիզ դրած ՔՊ-ականներին զգուշացրել է. «Հլը ու 60 պլյուս մասնակցություն չապահովեք, ձեռքիցս չեք պրծնի, հերիք եղավ, սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»,-ասում են՝ զգուշացրել է Փաշինյանը։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, այդ զգուշացումից հետո Մխոն տեղը չի գտնում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

