Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրը նշեց իր հիմնադրման 106-ամյակը (տեսանյութ)
Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը գրել է.
«Երեկ Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրը նշում էր իր հիմնադրման 106-ամյակը։
Այս գեղեցիկ օրը ևս մեկ առիթ էր արժևորելու Նորաբացի պատմությունը, ավանդույթներն ու մարդկանց, ովքեր տարիների ընթացքում իրենց աշխատանքով ու նվիրումով կերտել են բնակավայրի անցած ճանապարհը։
Շնորհավորում եմ Նորաբացի բոլոր բնակիչներին՝ մաղթելով արժանապատիվ խաղաղություն, բարեկեցություն, ամուր ընտանիքներ և նորանոր ձեռքբերումներ։
Վստահեցնում եմ Նորաբաց բնակավայրը,ինչպես մեր բոլոր բնակավայրերը շարունակելու են զարգանալ՝ պահպանելով իրենց պատմությունն ու ավանդույթները»:

