Օրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամ
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու կամ այն պահպանելու համար հարկային խախտումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունների թույլատրելի առավելագույն շեմը 4 մլն դրամից կբարձրանա մինչև 10 մլն դրամ։ Կառավարությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի նախագիծը։
Միաժամանակ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար նախատեսվում է մի շարք նոր պայմաններ սահմանել։
Մասնավորապես, հավաստագրի հավակնող հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարիներին չպետք է հարկային վնաս ունենա։ Նա պետք է ունենա իր գործունեության համար օրենքով պահանջվող բոլոր լիցենզիաները, արտոնագրերն ու ծանուցումները։

