ԱՄՆ-ը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի nչնչացումը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի ոչնչացումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության պատճառով:
«Ես վերջերս արդեն ասել եմ. թող Իրանը հրթիռային հարված հասցնի Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին: Թող հարվածեն: Դուք մղձավանջ ե՞ք ուզում: Խնդիրնե՞ր եք ուզում: Թող հարվածեն Սան Դիեգոյին, Լոս Անջելեսին: Բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, մենք պաշտպանում ենք մեր քաղաքները, մենք պաշտպանում ենք մեր երկիրը», – ասել է նա՝ Տեխասում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։
Հիշեցնենք, որ Թրամփն արդեն երկուշաբթի օրը հայտարարել էր այդ երկու քաղաքների ոչնչացման հնարավորության մասին:

