«էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով երթևեկությունը կդադարեցվի

«Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։