ԱԺ վեց պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ 6 պատգամավորներ 3 օրով (հոկտեմբերի 14-16) գործուղվում են Սանկտ Պետերբուրգ։ Նրանք կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի, ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի, էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին։
Մասնավորապես, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կմեկնեն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, ՔՊ–ից Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, «Ուժեղ Հայաստանից»՝ Հասմիկ Ենգոյանը, Հայկ Սուքիասյանը և «Հայաստան» խմբակցությունից՝ Գեղամ Մանուկյանը,ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Պատգամավորների գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը:

