Տաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունը
Հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի տարածքում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական արագ արձագանքման ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների համատեղ հատուկ զորավարժությունը՝ «Կոբալտ-2026» պայմանական անվամբ։
Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների 2026 թվականի համատեղ պատրաստության ծրագրի շրջանակում։
Վարժանքներին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի, ազգային անվտանգության, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և հրշեջ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Զորավարժության նպատակն է համատեղ գործողությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումը՝ ՀԱՊԿ հավաքական արագ արձագանքման ուժերի կազմում։

