Ֆրանսիայում ավագ դպրոցականների բողոքի ակցիաների ընթացքում դպրոց է հրդեհվել
Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների զանգվածային բողոքի ակցիաներն ու ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնց ընթացքում հրդեհ է բռնկվել դպրոցներից մեկում։ Այս մասին հաղորդում է «actu.fr»-ը։
Ցուցարարները շրջափակել են մի շարք ուսումնական հաստատությունների մուտքերը, ինչից հետո իրավիճակը սրվել է․ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։
Հրապարակված կադրերի համաձայն՝ շենքի ճակատային մասի մի հատվածը՝ առաջին հարկից մինչև տանիք, պատվել է հրդեհով։
Ակցիայի մասնակիցներն օգտագործել են պիրոտեխնիկական միջոցներ և աղբամաններ այրել շենքերի հարևանությամբ, ինչն էլ հանգեցրել է ուսումնական հաստատության տարածքում հրդեհի տարածմանը։
Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայություններին հաջողվել է մեկուսացնել կրակը։ Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն, կան ձերբակալվածներ։

