Արամ Ասրյանը նշանակվել է վարչապետի օգնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Ասրյանը նշանակվել է վարչապետի օգնական։
Արամ Ասրյանը սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, Գիլդֆորդի Իրավաբանության քոլեջում և Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան (MSc) ստացել Օքսֆորդի համալսարանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Արամ Ասրյանը մեկն է այն 1141 հայտատուներից, որոնք Վարչապետի կոչով դիմել էին և հարցազրույցների ու մասնագիտական գնահատման արդյունքում ընդգրկվել Կառավարության կադրային բանկում:
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
16 նոյեմբերի 1986 թ., ք. Երևան
Կրթություն
2003-2007 թթ. – Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության բակալավրի աստիճան (LLB)
2007-2009 թթ. – Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության մագիստրոսի աստիճան (LLM)
2012-2013 թթ. – College of Law, Գիլդֆորդ, Graduate Diploma in Law (GDL)
2014-2015 թթ. – Օքսֆորդի համալսարան, Law and Finance մագիստրոսի աստիճան (MSc)
Մասնագիտական որակավորում
Անգլիայի և Ուելսի իրավաբան (Solicitor of England and Wales)
Աշխատանքային գործունեություն
2006-2014 թթ. – Մասնավոր իրավաբանական պրակտիկա, իրավաբան (Միջազգային և տեղական իրավաբանական ընկերություններում գործունեություն՝ առևտրային, կորպորատիվ և հարկային իրավունքի ոլորտներում)
2015-2018 թթ. – BCS Financial Group, ավագ իրավախորհրդատու (9 միլիարդ ԱՄՆ դոլար կառավարվող ակտիվներ ունեցող ֆինանսական խումբ)
2018-2025 թթ. – Soveren Inc., գլխավոր իրավախորհրդատու (Տեխնոլոգիական ընկերություն)
2025-2026 թթ. – Lawgmented Inc., հիմնադիր (AI SaaS)
2026 թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Վարչապետի օգնական
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած չէ:

