ԱՄՆ զինվորականները Մերձավոր Արևելքում վերաուղղել են 125 առևտրային նավ՝ Իրանի շրջափակումն իրականացնելու համար
ԱՄՆ զինվորականները Մերձավոր Արևելքում վերաուղղել են 125 առևտրային նավ՝ Իրանի շրջափակումն իրականացնելու համար: Այս մասին գրված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության X-ի էջում:
«Սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ շրջափակումը խստորեն պահպանելու համար Կենտրոնական հրամանատարության ուժերը վերաուղղել են 125 առևտրային նավ», – ասվում է հայտարարության մեջ։
Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելացել է տասը նավով։
Նշենք, որ մինչև տարածաշրջանում հակամարտության սրումը Հորմուզի նեղուցը միջազգային էներգակիրների առևտրի առանցքային երթուղիներից մեկն էր։ Դրանով էր անցնում համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտավորապես հինգերորդ մասը։ Այժմ պահպանվող լարվածության պատճառով այն օգտագործող տանկերների և գազատարների քանակը կրճատվել է մինչև եզակի ցուցանիշներ։

