ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային
Գիշերը Ռուսաստանը հարվածել է Կիևին և Օդեսային:
Մեկ մարդ տուժել է Կիևի Օբոլոնի շրջանում պահեստի վրա իրականացված հարձակման հետևանքով, հայտնել են Ուկրաինայի ԱԻԾ-ից։ Եվս մեկ մարդ վնասվածք է ստացել Օդեսայում բիզնես կենտրոնին հասցված հարվածի հետևանքով։
ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ Կիևում հարվածել են անօդաչու նավակների արտադրության արհեստանոցի, իսկ Օդեսայում՝ Hosting-UA տվյալների կենտրոնի վրա։
«ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարվածներ հասցնել լոգիստիկ և հաղորդակցման կենտրոններին, ինչպես նաև նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի զինված ուժերի շահերին», – ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

