ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ինչպես վարվել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ արդյոք կկնքի համաձայնագիր Իրանի հետ, թե կնախընտրի վերսկսել ռազմական գործողությունները։

«Գուցե պետք է նրանց ռմբակոծել։ Մենք պետք է որոշում կայացնենք։ Կամ մենք նրանց ռմբակոծելու ենք, կամ գործարք կկնքենք։ Շուտով այս ամենը կավարտվի», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

Ավելի վաղ՝ այս աշնանը, ԱՄՆ նախագահն արդեն հայտնել էր, որ ընտրություն է կատարում այս երկու տարբերակների միջև։