Ահա թե ինչու է ՌԴ նախագահը օգնել Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմության դեմ ընտրական պայքարում
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Ես բազմիցս ներկայացրել եմ իմ գնահատականը, մեկնաբանությունը, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ակնհայտորե աջակցել Նիկոլ Փաշինյանի քարոզչական «մեխերին» և ըստ էության տվել նրան ընդդիմադիր առաջատար ուժերին թիրախավորելու գրեթե լիակատար հնարավորություն։
Որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ ՌԴ նախագահին ապահովում է ներկայիս բարդ ժամանակաշրջանում Կովկասի խրթին իրավիճակում մանեւրի առավելագույն մեծ հնարավորություն եւ «ալիբի»։
Հայաստանում ընդդիմության հաղթանակը ՌԴ համար նշանակելու էր պատասխանատվություն։ Իսկ ներկայիս համաշխարհային տուրբուլենտության պայմաններում որեւէ մեկի համար պատասխանատվությունը բեռ է, ոչ թե հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին օգնել է այդ բեռը դնել իր նրա աշխարհաքաղաքական մրցակիցների ուսերին։ Ահա, թե ինչու է ՌԴ նախագահը օգնել Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմության դեմ ընտրական պայքարում»։

