Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի
ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը 4 օրով գործուղվում են Թբիլիսի։
Կարգադրությունն ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրանք Վրաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կմասնակցեն «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը – Վրաստանում քրիստոնեության 1700 տարիները» միջազգային համաժողովին։

