Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով՝ «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը». 2
ԵԱՏՄ-ն ու Մոսկվան լավ են բռնել թուրքի լամուկի և իր հայադավ իշխանության կոկորդը, շուտով սպասելի է խռխռոցը
Սկիզբը՝ այստեղ
Նիկոլ հայադավի ֆեյքերի ֆաբրիկան օրնիբուն խաբում է նիկոլազոմբիներին, ինչպես նաև մեր հասարակության անտեղյակ հատվածին, թե ոչինչ, թող ռուսները գրողի ծոցը կորչեն իրենց գազով հանդերձ, մենք բնական գազը (մեթան) Իրանից և Ադրբեջանից կստանանք:
Մինչդեռ եթե նույնիսկ չխոսենք այն մասին, որ ՌԴ-ի հետ դաշնակցային սերտ հարաբերություններ ունեցող Իրանը Ռուսաստանի շահերին դեմ չի գնա և Ռուսաստանին թշնամացած, ԱՄՆ-ի և Արևմուտքի վասալ Հայաստանին գազ չի տա, Հայաստանին գազ տալու Իրանի մեծագույն ցանկության դեպքում անգամ, դա պարզապես անհնար է իրանական գործող գազատարի խիստ սահմանափակ թողունակության պատճառով:
Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի իրանական գործող գազատարի թողունակության մասին, նախ նշենք, որ «Գազպրոմը» 2025թ. Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, մինչդեռ Հայաստանն Իրանից ստացել է ընդամենը մոտ 476 միլիոն խմ, ընդ որում, այդ գազը Հայաստանին տրվել և այժմ էլ տրվում է ոչ բնակչության կենցաղային կարիքները, ավտոտրանսպորտի կամ էներգետիկայի (ՋԷԿ-երի) կարիքները բավարարելու համար, այլ բարտերային սխեմայով, որի շրջանակներում գազը փոխանակվում է էլեկտրաէներգիայի հետ: Հայաստանն ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ, ըստ պայմանագրի, Իրանին փոխանցում է գազի հաշվարկված գնին համարժեք էլեկտրաէներգիա և ստանում էլեկտրաէներգիայի արտադրությունից առաջացած շահույթը:
Ադրբեջանից Հայաստան գազամատակարարումը նույնպես անհնար է, թեև կա երեք գազատար (Ղազախ-Երևան, Իլիչևսկ-Երևան և Եվլախ-Գորիս-Նախիջևան-Երևան): Չնայած դրանց ընդհանուր նախագծային թողունակությունը խորհրդային տարիներին կազմում էր տարեկան ավելի քան 5-6 մլրդ խմ, ինչը կրկնակի գերազանցում է Հայաստանի ներկայիս տարեկան ամբողջ պահանջարկը (2,4- 2,8 մլրդ խմ), սակայն գազատար խողովակաշարերի, ինչպես նաև ենթակառուցվածքների նորոգման և աշխատանքային պատրաստության վիճակի բերելու դեպքում նույնիսկ (ինչն, անշուշտ, քիչ ժամանակ չի պահանջի), Ադրբեջանից Հայաստան գազամատակարարումը պարզապես անհնար է, քանի որ Ադրբեջանը գրեթե չունի գազի ազատ ծավալներ Հայաստանին մատակարարելու համար: Առավել ևս՝ ռուսական գազի ծավալներին համարժեք ծավալներ:
Ադրբեջանական գազը գրեթե ամբողջությամբ օգտագործվում է ներքին սպառման, ներքին կարիքների, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող միջպետական պայմանագրերով այլ երկրներին մատակարարելու համար (օրինակ՝ Վրաստանին տարեկան 2,2-3,2 մլրդ խմ): Ադրբեջանի գազային հաշվեկշիռը ցույց է տալիս, որ երկրի արդյունահանած գազի գրեթե ողջ ծավալը բաշխված է ներքին սպառման ու խոշոր միջազգային պայմանագրերի միջև:
Ադրբեջանի ապրանքային գազի տարեկան արդյունահանումը կազմում է մոտ 38 մլրդ խմ: Սակայն այդ ծավալներն արդեն իսկ ամբողջությամբ պայմանագրերով բաշխված են: Մոտ 13-14 մլրդ խմ-ն օգտագործվում է երկրի ներսում, ներքին սպառման համար (տնտեսություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, քիմիական արդյունաբերություն և այլն):
Մնացած մոտ 25 մլրդ խմ-ն Ադրբեջանն արտահանում է հետևյալ ուղղություններով.
1.Եվրոպա (Հունաստան, Բուլղարիա, Իտալիա, Հունգարիա)՝ մոտ 12-13 մլրդ խմ: Ընդ որում, հարկ է նշել, որ Ադրբեջանը Եվրամիության հետ ունի ստորագրված հուշագիր՝ մինչև 2027թ. գազի վերոնշյալ ծավալը 20 մլրդ խմ-ի հասցնելու վերաբերյալ, ինչը Բաքվից հսկայական լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում):
- Թուրքիա՝ մոտ 9,5 մլրդ խմ:
- Վրաստան՝ մոտ 2,3 միլիարդ խմ:
Ադրբեջանն այսպիսով բնական գազի ավելցուկ չունի, որով կարողանա ապահովել Հայաստանի պահանջարկը: Ավելին. Ադրբեջանն ինքը գազի դեֆիցիտի խնդիր ունի, քանի որ վերջին տարիներին ձմռան ամիսներին ներքին դեֆիցիտը ծածկելու կամ Եվրոպայի հանդեպ պարտավորությունները կատարելու համար երբեմն ստիպված է եղել գազ ներկրել Թուրքմենստանից կամ Ռուսաստանից: Ազատ, չպայմանագրավորված գազի ծավալներ Բաքուն այս պահին պարզապես չունի:
Պետք չէ հույս դնել նաև Ադրբեջանում նոր հանքավայրերի շահագործման վրա, քանի որ դրանց շահագործումն ուշանում է. Ադրբեջանը հույս ունի ավելացնել արդյունահանումը նոր նախագծերի հաշվին (օրինակ՝ «Աբշերոն» հանքավայրի երկրորդ փուլ կամ «Շահ Դենիզ»-ի խորը շերտեր), սակայն այդ լրացուցիչ ծավալներն արդյունահանման պատրաստ կլինեն միայն տարիներ անց և առաջնահերթորեն ուղղվելու են եվրոպական շուկա:
Հավելենք, որ Ադրբեջանի հեղուկ գազի (LPG՝ նավթային հեղուկացված գազ) տարեկան արտահանման իրական ծավալները նույնպես փոքր են և սովորաբար տատանվում են տարեկան 5 000- 30 000 տոննայի սահմաններում, թեև պատմական առավելագույն հզորությունը հասել է մինչև 155 000 տոննայի: Ընդ որում, Ադրբեջանի արտադրած հեղուկ գազն արդեն ունի իր սպառողները:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան


