Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով՝ «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը»

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը ԱՄՆ-ում երեկ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Էրդողանը նրան հրավիրել է ս. թ. նոյեմբերի 9-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին… Թե Թուրքիայի նախագահի մտքին ինչ կա, ինքը գիտե և Սատանան, համենայն դեպս, հայերս և Հայաստանը նշված հրավերից ու մեր արտաքին ու ներքին թշնամիների առաջիկա հանդիպումից դրական, հայանպաստ ակնկալություններ չենք կարող ունենալ:

Այնուհանդերձ, որոշ տեղեկությունների հիման վրա կարելի է ենթադրել, թե Նիկոլը և Էրդողանն ինչ են քննարկել Նյու Յորքում Էրդողանի՝ «Թուրքական տանը» կայացած հանդիպման հանդիպման ընթացքում: Այն, ինչ հրապարակվել է վերոնշյալ հանդիպման մասին՝ քննարկվել են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, երկու երկրների միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի իրականացման հարցերը, Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքները, անդրադարձ է կատարվել նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, տրանսպորտային կապերին, երկկողմ առևտրին, դեռ քիչ բան է ասում…

Հենց այստեղ հարկ է ուշադրություն դարձնել Նիկոլ հայադավի հետևյալ հայտարարությանը՝ «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը»: Այս խոսքի ենթատեքստից կարել է ենթադրել, որ Նիկոլն Էրդողանից ինչ-որ նախնական խոստում է ստացել այս մասին, և հայադավին հայտնի չէ միայն ստույգ ժամանակը սահմանի բացման, որին անհամբեր սպասում է: Հայաստանում ոչ միայն Նիկոլը, նրանից բացի, ոմանք ևս վաղուց են սպասում նշված սահմանի բացմանը, և այս սպասումը նորություն չէ: Բայց ինչո՞ւ է հենց հիմա այս հարցը դարձել արդիական, իսկ սահմանի բացումը կարծես իրականացմանը մոտ:

Ինչպես արդեն գրել ու հիմնավորել ենք մենք ու մեր գործընկերները, Նիկոլ հայադավը և իր ՔՊ-ական, իշխանական ոհմակը (չարախումբը) սադրիչ հայտարարություններով ու քայլերով նպատակ ունեն հասնել նրան, որ Ռուսաստանը Հայաստանից հանի իր 102-րդ ռազմաբազան: Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը նաև Էրդողանի և Ալիևի, Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է:

Հայտնի է նաև, որ «Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության շարունակում կամ ընթացք դեպի Եվրամիություն (ԵՄ)» հարցում Հայաստանի ընտրության պատասխանը ստանալու նպատակով մինչև դեկտեմբեր կամ առավելագույնը մինչև տարեվերջ հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ և Մոսկվայի պահանջը չկատարելու դեպքում Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացվելու է, ինչպես սպասվում է, ավելի քան 4 անգամ: Բացառված չէ նույնիսկ, որ Հայաստան ռուսական գազի մատակարարումն ընդհանրապես դադարեցվի, ինչն ուղղակի անխուսափելի կլինի, եթե Նիկոլը և իր ոհմակը Հայաստանում ռազմաբազայի գտնվելու դիմաց ՌԴ-ից վարձակալության գումար պահանջեն ու բանը հասցնեն մեր երկրից ռազմաբազայի հեռացմանը:

Կարծում ենք, ընթերցողին արդեն հասկանալի է, որ ռուսական գազի մատակարարման դադարեցումը հանգեցնելու է սոցիալական բունտի, Նիկոլ հայադավի աթոռը երերալու է, Նիկոլի և իր ոհմակի համար առաջանալու է իրենց ոչ լեգիտիմ իշխանության տապալման վտանգ:

Քանի որ Թուրքիայից Հայաստան որևէ գազատար գոյություն չունի, իսկ դրա կառուցումը տարիներ և ահռելի գումար կպահանջի, Նիկոլ հայադավը հավանաբար հույս, բացառված չէ նույնիսկ, Էրդողանի հետ պայմանավորվածություն ունի, որ սահմանի բացմամբ և երկաթուղու շահագործմամբ հնարավոր կլինի Թուրքիայից Հայաստան հեղուկ գազ (LPG)՝ պրոպանի և բութանի խառնուրդ տեղափոխել գոնե այնքան, որ բնակչությունը մի քանի օրը մեկ կարողանա ճաշ եփել և ամիսը գոնե մեկ անգամ լողանալ: Այնպես որ, չզարմանաք, եթե Հայաստանում առաջիկայում ամենապահանջարկված ապրանքը լինի գազի բալոնը: Իսկ ձմռանը չսառչելու, տներում վառարան դնելու և փայտ ճարելու մասին էլ, ըստ Նիկոլի վարած քաղաքականության, թող բնակիչներն իրենք մտածեն:

Բայց փայտ որտեղի՞ց… Հայաստանում անտառահատման արդյունքում ձեռք բերվելիք հնարավոր վառելափայտը նույնիսկ 5 տոկոսը չի կարող կազմել այն կարիքի, որը կառաջանա այդ դեպքում, քանի որ մեր անտառները ԼՏՊ-ի պաշտոնավարման շրջանում, մթի և ցրտի տարիներին, հանուն ճշմարտության, նաև հետագայում խժռվեցին, կտրելու բան գրեթե չի մնացել:

Հիմա թերևս հասկանալի է դառնում, թե Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակն ինչու են այդպես սևեռված կերպով ուզում պայմանագրով նախատեսված ժամանակից շուտ խզել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» 2009թ. կնքված կոնցեսիոն պայմանագիրը և երկաթուղու կառավարումը փոխանցել իրենց վստահելի ընկերության: Դա ուզում են հավանաբար հենց այն մտավախությամբ, որ Ռուսաստանը տեխնիկական և (կամ) անվտանգային ինչ-որ պահանջներ մեջտեղ բերելով, կհրաժարվի թուրքական հեղուկ գազի այն մեծ զանգվածի տեղափոխումից, որը կպահանջվի նման դեպքում:

Այնուհանդերձ, եթե Նիկոլն ու նիկոլենք նույնիսկ հասնեն երկաթուղու հետ կապված իրենց նպատակին, կամ եթե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Թուրքիայից Հայաստան տեղափոխի հեղուկ գազի այն ողջ զանգվածը, որը կկարողանա տալ Թուրքիան, այն չափազանց հեռու կլինի Հայաստանի կարիքների բավարարումից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան