ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային է. հայկական արտադրանքին այնտեղ միանշանակ գրկաբաց չեն սպասելու. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարկտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային է և կարգավորվող, հայկական արտադրանքին այնտեղ միանշանակ գրկաբաց չեն սպասելու»,- ասել է Մասլեննիկովը։

Ընդ որում, հիշեցրել է դիվանագետը, պրակտիկան ցույց է տալիս, որ անդամակցության թեկնածու երկրները կարող են ԵՄ-ին սպասել նույնիսկ ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։