ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային
Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով Օդեսայի մարզում երկու մարդ է տուժել, վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր, բժշկական ու ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ավտոմեքենաներ, հայտնում է Интерфакс-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Օդեսայի մարզը կրկին ենթարկվել է Ռուսաստանի զանգվածային հարձակման։ Հարվածի հետևանքով հուր է բռնկվել երկհարկանի մասնավոր բնակելի տանը։ Նախնական տեղեկություններով՝ տուժել է 2 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ առևտրի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Փրկարարները մարել են այն։

