Առինջ մոլի տնօրենը կալանավորվել է խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակում
Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակում։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Ա.Ն.-ն կալանավորված է»,-հայտնել են ՔԿ-ից։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը խուզարկում են։

