Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը Հայաստանի Անկախության տոնը տոնեց որպես Հայաստանի ադրբեջանականացման տոն (տեսանյութեր)
Նախօրեին «Երեկ Անկախության տոնն էր, այն չտոնեցի, ոչ էլ շնորհավորեցի որևէ մեկին» վերտառությամբ հոդվածում գրել էի Հայաստանի կեղծ, իրականում գոյություն չունեցող անկախության մասին, որի տոնը (այսինքն՝ գոյություն չունեցող բանի տոնը) շատերը տոնում կամ առնվազն միմյանց շնորհավորում էին սեպտեմբերի 21-ին:
Հոգեբանորեն նրանց թերևս կարելի է հասկանալ. իրենց այդ վերաբերմունքով մարդիկ կարևորում էին հայրենիքի անկախության սրբազան գաղափարը՝ անտեսելով, սակայն, որ սեպտեմբերի 21-ը ոչ թե անկախության գաղափարը կարևորելու օրն է կամ դրան է նվիրված, այլ Հայաստանի Անկախության տոնն է: Կրկնում եմ՝ գոյություն չունեցող անկախության:
Նրանք չնկատեցին, չիմացան կամ անտեսեցին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող թուրքի լամուկը Երևանի կենտրոնական և երկրի գլխավոր հրապարակում գտնվող կառավարության շենքը (Հայաստանի վարչապետի աշխատանքային գլխավոր գրասենյակը) թանկարժեք գիշերային լուսավորությամբ գունավորել տալով Ադրբեջանի պետական դրոշի եռագույնով (կանաչ, կարմիր, կապույտ՝ գուներանգների որոշ տարբերությամբ, քանի որ դուզ ասելիքն էշին են ասում), Հայաստանի բնակչությանը և ողջ աշխարհին լավագույնս հասկացրեց, թե Հայաստանի «անկախությունն» իրենից իրականում ինչ է ներկայացնում՝ Հայաստանն Ադրբեջանի վասալ պետություն կամ արդեն պարզապես Ադրբեջան, որը նրա կամքով, պահանջով պատրաստ է նույնիսկ իր Սահմանադրությունը փոխել՝ մայր օրենքի ներածական մասից դուրս շպրտելով Հայաստանի երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին հղումը: Եվ ոչ միայն…
Նիկոլ հայադավն այսպիսով հասկացնում է, որ Հայաստանի անկախությունը հորինվածք է, պատրանք, իրականում այն գոյություն չունի, ավելին՝ առաջիկայում, եթե մինչ այդ շանսատակ չլինի, Հայաստան պետություն չի լինելու, այն վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի: Այս ամենը գիտակցելով, գոյություն չունեցող անկախության կապիկություններին մասնակից չեղա ո՛չ Հանրապետության հրապարակում, ո՛չ էլ…
«Փորձերից պարզ է դառնում, որ Հայաստանի Անկախության տոնի օրը Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի կառավարության շենքը լուսավորել ադրբեջանական դրոշի գույներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային ժողով» կոչվածի պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը ու կցել իր խոսքը հաստատող համապատասխան լուսանկարը:
Ռուսերենից թարգմանաբար ներկայացնում ենք նաև հասարակական գործիչ Ալեն Ղուլյանի ֆեսբուքյան գրառումը . «Իհարկե, նրանք կարող էին Հանրապետության հրապարակի պատերը լուսավորել հայկական դրոշի գույներով, հենց այնպես, ինչպես ցույց է տրված արհեստական բանականության կողմից ստեղծված երկրորդ նկարում: Բայց ոչ, նրանց պետք էր, որ Անկախության օրը գլխավոր հրապարակը լիներ հենց ադրբեջանական դրոշի գույներով։ Որպեսզի միլիոնավոր հայեր ոչ թե պարզապես դա տեսնեին, այլ հերթական անգամ զգային, որ իրենց կառավարում են Բաքվից, և որպեսզի Իլհամն ինքը վայելեր դա այնտեղից….»:
«Հայրենիքում Հայրենիք կարոտելն անմարդկային տառապանք է»,- սեպտեմբերի 21-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում, կարծում եմ, օրվա առիթով գրել է Հովհաննես Պողոսյանը:
«Զոմբիները հիացած են որ անկախությունից նիկոլը իրենց զրկում է»,- համապատասխան տեսանյութը կցելով, գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից «Աննա Յան» անվամբ հանդես եկող մեկ ուրիշը և հավելել. «Իսկ դուք կասե՞ք ինչի է սա նման»:
«Զոմբիները» բնորոշումից հետո հիշեցի «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Ստելլա Խաչատրյանի գրառումը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի «անկախության» տոնը տոնող երկու կանանց վերաբերյալ.
«Էս հողաթափիկ ինֆուզորիաները անգամ չգիտեին` ինչի համար են հավաքվել
նիկոլի ու ՔՊ-ի դասական ընտրողներին դեմքովա պետք ճանաչել»:
Խաչատրյանը գրառմանը կցել է 5-րդ ալիքի նկարահանած ու հեռարձակած համապատասխան տեսանյութը ՝ փաստող, որ նրանցից մեկը չգիտի, թե ինչ տոնի մասնակցելու համար է եկել հրապարակ, և կարծում է, թե Երևանի տոնն է, մյուսն էլ չի կարողանում հիշել և ասում է, որ, ամեն դեպքում, 35 տարին են նշում:
Մազաչափ կասկած չունեմ, որ նրանք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ՝ «Քեմալական պայմանագիր»), հետևաբար Նիկոլ են ընտրել, և որ Նիկոլ հայադավի ընտրազանգվածը հիմնականում հենց նմաններից է բաղկացած: Ավելին. Պատասխանողի դեմքին, գլխին նայելով, կարելի է եզրակացնել, որ թուրքը հարաբերվել է նախնիներից ինչ-որ մեկի հետ և սույն տգետը, թեկուզ մի քանի սերունդ հետո և ոչ ուղղակիորեն, սերվել է նրանցից: Գենետիկային ու մարդաբանությանը պետք է լուրջ վերաբերվել:
Նույն տեսանյութի առնչությամբ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկ ուրիշը՝ Արման Արզումանյանը, գրել է . «Սա է նիկոլականների դեմքը: Օխլոսը իր ողջ հմայքով»:
«Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը նշում էր իր «Պետական ինքնիշխանության օրը»՝ Ղարաբաղի (Արցախի) նկատմամբ ինքնիշխանության ամբողջական վերականգնման առիթով։
Նույն երեկոյան՝ Հայաստանի Անկախության նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակը լուսավորվեց Ադրբեջանի դրոշի՝ կապույտ, կարմիր ու կանաչ գույներով։ Սա զուգադիպություն չէ, սա փաստ է»,- ֆեյսբուքյան իր էջում «Անկախության օրը» և «Ո՛չ թրքացմանը» վերտառությունների ներքո գրել է Սաթի Թորոսյանը ու կցել համապատասխան տեսանյութը:
Հայրենասեր, սրտացավ ընթերցողը կհարցնի՝ իսկ ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը: Այս հարցի պատասխանը փնտրեք շվեյցարաբնակ բարերար, «Ջերմոլիո» ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ.
«Հայաստանը Մենուայի պես սիրում եմ, ու Մենուայի ծնունդը ու Անկախության տոնը միասին ենք նշում։
Եվ ինչպես երեխայիդ, որ սիրում ես, զրկանքները սիրով ես տանում, գիշերները անքուն ես անցկացնում, շատ անձնական բաներից քեզ զրկում ես, որ երեխային լավ լինի, այնպես էլ Հայրենիքը:
Հայաստանը մեր ոչ փողի կարիքն ունի, ոչ ներդրումների, ոչ վեշերի…. Հայաստանը ունի միայն ՍԻՐՈ կարիք: Իտալերենում «սիրել» բառը բառացի նշանակում է «Բարին ցանկանալ»:
Առանց զրկանք սիրել չկա, եթե չես ուզում քեզ նեղություն տալ, ուրեմն չեզ սիրում:
Երբ որ ՍԵՐԸ լինի, մնացած ամեն ինչը տեղը կկանգնի՝ համ ներդրումներ ճիշտ կլինեն, համ փող, համ ճիշտ վեշեր …. Բայց առաջին տեղում պետք է Սերը լինի:
Հայրենիքը շատ թանկ բան է, Աստվածատուր է, ծնողի նման իրեն չես ընտրում, իսկ թանկ բաները գետնին գցած չեն լինում, երբեք: Թանկ բաների համար պետք է պայքարել, անձն ուրանալ, սրտացավ լինել, հոգի դնել»:
ՀԵՏԵՎԱԲԱՐ, քանի դեռ Հայաստանը չենք սիրել մեր երեխայի պես ու պատրաստ չենք նրա համար զրկանքների և զոհողությունների, քանի դեռ չենք գիտակցել, որ թանկ բաների, ներառյալ՝ հայրենիքի համար պետք է պայքարել, անձն ուրանալ, սրտացավ լինել, հոգի դնել, չենք կարողանա Հայաստանը փրկել՝ մեր երկիրն ազատագրելով թուրքի լամուկ Նիկոլ հայադավից և իր ՔՊ-ական ոհմակից (չարախմբից):
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.facebook.com/reel/1650580396694935
https://www.facebook.com/reel/1781444249722020
https://www.facebook.com/reel/1399844004904304/
https://www.facebook.com/watch/?v=1666983255044167

