Փաշինյանը կլսի՞ Թրամփի կոչը
Նիկոլ Փաշինյանը կլսի՞ Թրամփի կոչը։
ԱՄՆ նախագահ Թրամփը ՄԱԿ ամբիոնից կոչ է արել Միջազգային քրեական դատարանի բոլոր անդամներին դուրս գալ այդ դատարանից, դուրս գալ Հռոմի ստատուտից։
Թրամփի ելույթի ունկընդիր էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Հայաստանը 2023 թվականի հոկտեմբերի 3–ին վավերացրեց Հռոմի ստատուտը, իբրեւ թե Ադրբեջանի նախագահ Ալիեւին միջազգային պատասխանատվության ենթարկելու համար։ Համենայն դեպս այդպես էին դա «բացատրում» թե իշխանականները, թե իշխանամերձ «արեւմտամոլ» ուժերն ու փորձագետ համարվողները։
Գործնականում սակայն, Հայաստանի այդ վավերացումը գրեթե հաջորդել էր ՄՔԴ այն որոշմանը, որը ՌԴ նախագահ Պուտինին կալանավորելու մասին էր։ Հայաստանը Հռոմի ստատուտին միացավ դրանից կարճ ժամանակ անց, փաստացի հայտնվելով այն երկրների շարքում, որոնք պարտավոր են կատարել ՄՔԴ որոշումը։ Համենայն դեպս հատկանշական է, որ դրանից հետո Պուտինը չի եկել Հայաստան։
Իհարկե Փաշինյանի այդ քայլն այլ բան չէր, քան ԵՄ ու ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի հետ խաղի տարր։ Հիմա, Փաշինյանը կլսի՞ Թրամփի կոչը։ Թե՞ կսպասի, տեսնելու համար, արդյո՞ք ինչ վիճակում է լինելու Թրամփը նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։

