Հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում հետաձգվել է

Երևանում այս օրերին նախատեսված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել է։

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։

Նշվում է, որ այս փուլում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում հանդիպման անցկացումը։