Մենք գործարք կկնքենք Իրանի հետ ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո. Թրամփ

Մենք գործարք կկնքենք Իրանի հետ ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո, այս մասին հայտարարել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջաակներում իր ելույթի ընթացքում։ Նա ուշագրավ ևս մի քանի հայտարարություն է արել։

«Ես պետք է որոշում կայացնեմ Իրանի վերաբերյալ՝ գործարք կնքեմ, որը թույլ կտա նրանց դառնալ աշխարհի ամենամեծ երկիրը, կամ ես կոչնչացնեմ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ նրանց ուղարկելով դժոխք՝ առանց գոյատևելու հնարավորության»,-հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ անցյալ տարի ինքն առաջարկել է իրանցիներին լիարժեք տնտեսական համագործակցություն՝ միջուկային ծրագիրը դադարեցնելու և ահաբեկչությանն աջակցությունը դադարեցնելու դիմաց, բայց նրանք հրաժարվեցին, ինչը մեծ սխալ էր։

«Իրանի նպատակն էր ավարտին հասցնել միջուկային ռումբը՝ օգտագործելով այս բալիստիկ հրթիռային համակարգը որպես քող։ Եթե նրանք հաջողության հասնեին, այս չար ռեժիմը կունենար սարսափ և մահ տարածելու հավերժական կարողություն»,-ասել է Թրամփը։