Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Պաշտպանության կողմի միջնորդությամբ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով:
Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել էր,որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր, Քննչական կոմիտեն Մանուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

