Երեխաների բուժսպասարկման համավճար ԿԵՍ ՏԱՐՎԱ համար՝ 5,3 մլն, Թաթա Սիմոնյանին ՄԻ ելույթի համար՝ 20 մլն
ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝
* Երեխաների բուժսպասարկման համավճար ԿԵՍ ՏԱՐՎԱ համար՝ 5,3 մլն
* Թաթա Սիմոնյանին ՄԻ ելույթի համար՝ 20 մլն
Կառավարությունը բացահայտ մսխում ա մեր հարկերը իրենց փիառի համար, ունենալով շատ ավելի ժողովրդի համար առաջնահերթ խնդիրներ։
* Անկախության 35-ամյակի համար կառավարությունը հատկացրել ա 1,3 միլիարդ դրամ։
Էդքանը բավական էր, որ թե երեխաները, թե մեծերը ԿԵՍ ՏԱՐԻ համավճար ստիպված չլինեն մուծել բուժսպասարկման համար, գումարած՝ դեղերը (սքրինում) – մոտ 1,4 մլրդ դրամ։
* Կառավարությունը $6 մլն ա մսխել Լոպեսի համերգի վրա (Ղազախստանն ու Ուզբեկստանը նույնը իրականացրել են 0 դրամով պետբյուջեից):
Համերգը իրականացրած «Դոպինգ սփեյս» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամի նախահաշվից շեղված տնտեսումներ ունի ու ԿԳՄՍ-ն փողը հետ չի կարում ստանա, ԲԱՅՑ՝
! COP17-ի կազմակերպումը հանձնում են նույն ընկերությանը ($9 մլն):
* Հիշացնեմ, որ կառավարությունը 5 մլրդ դրամ էր վերջերս հատկացրել ա պետապարատի խրախուսման համար (այ էս «արդյունավետ» կառավարման համար):
* Եվս հավելյալ 30 մլրդ դրամ տարեկան կավելացնեն, որ բարձրացնեն վարչապետի, նախարարների, նախագահի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու (իրականում՝ լոյալությունը գնելու վրա):
* Էս չեմ ասում տարատեսակ վարչա – / ֆեստի․․․ իշխանական փիառ միջոցառումների վրա մսխված գումարները։
N.B. Հաջորդ իշխանությունը պտի մանրամասն զննի էս բոլոր որոշումները, բացահայտի առերևույթ կոռուպցիայի, մսխման, «ատկատների» մեջ թաթախված պաշտոնյաներին ու ոչ միայն ու «կոպեկ առ կոպեկ» էս ամենը հետ բերի։
P.S. Հղումները՝ մեկնաբանություններում։
Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

