Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ. կա զոհ և վիրավnրներ

Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ, կան վիրավորներ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Հայտնի է դարձել, որ Մանիսա նահանգի Տուրգուտլու շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի շենքի առջև անհայտ անձը հրազենից կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել են աշակերտներ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Հարձակվողը անկանոն կրակոցներ է արձակել շրջապատի մարդկանց ուղղությամբ ուսումնական հաստատության շենքի առջև։

Ինչպես նշում է պարբերականը, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։

Միջադեպի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը պարզվում են։